Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մովսիսյանը Ռուսաստանի լավագույն ռմբարկուն է

Մովսիսյանը Ռուսաստանի  լավագույն ռմբարկուն է
12.03.2013 | 12:24

Ռուսաստանի վերսկսված առաջնության կիրակի կայացած «Սպարտակ»-«Թերեք» հանդիպումում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես եկավ մոսկովյան ակումբի համազգեստով և իր նորամուտը նշեց հեթ տրիկով: Հատկանշական է, որ կատարողական առումով երեք գոլերն էլ տարբեր էին իրարից: Այսպես, եթե առաջինը տուգանային հրապարակում պահի մեջ ակնթարթորեն կողմնորոշվելու արդյունք էր, երկրորդը` թնդանոթային հարված, ապա երրորդն անհատական փայլուն անցումից հետո ռմբահարում էր: «Սպարտակը» խաղը շահեց 3:1 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը մոսկովյան նրբազգաց, ֆուտբոլից բան հասկացող հանդիսատեսին պարտադրեց «Մո՜վ-սի՜ս-յա՜ն» խելահեղ վանկարկումների:
Եվս ոչ պակաս կարևորության հանգամանք: Տևական ընդմիջումից հետո Ռուսաստանի մայրաքաղաքը նորից վարժվում է հայ ֆուտբոլիստների վիրտուոզ կատարումներին` անցյալի միջից պեղելով ու հիշողության ծալքերի միջից վեր հանելով այնպիսի լեգենդար անուններ, որպիսիք էին Նիկիտա Սիմոնյանը, Համբարձումյանը, Սարգիս Հովիվյանը, գրեթե առանց բացառության, լեգենդար «Արարատ-73»-ը կազմած տղաները: ՈՒրախալի է և այն, որ այս հեթ տրիկով Յուրա Մովսիսյանն իրեն վերադարձրեց Ռուսաստանի Դաշնության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը: Տասնչորս խաղից հետո նրա անվան դիմաց գրանցված է արդեն տասներկու գնդակ: Նրան հաջորդող Ալեքսանդր Կերժակովը («Զենիթ») դարպասը գրավել է տասն անգամ (տասնվեց խաղից): Առիթն օգտագործենք ու նշենք, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արազ Օզբիլիսը, ութ գոլով նույնպես լավագույն ռմբարկուների ցուցակում է: Հիշեցնենք, որ իր վերջին գոլը Օզբիլիսը նույնպես խփել է Ռուսաստանի վերսկսված առաջնության քսաներորդ տուրում` միաժամանակ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այդ խաղում «Կուբանն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Վոլգային»` պահպանելով առաջնության չորրորդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ